ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Չինաստանում մահապատժի են ենթարկել կոռուպցիայի մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյայի
23:35, 29.01.2021 | mamul.am
10112 | 1

Չինաստանում մահապատժի են ենթարկել երկրում ակտիվների կառավարման խոշորագույն China Huarong Asset Management Co․ Ltd ընկերության խորհրդի նախագահ Լայ Սյաոմինին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Համապատասխան որոշումը կայացրել է Տյանցզին քաղաքի ժողովրդական դատարանը։ Պաշտոնյան մեղադրվել է կաշառակերության մեջ։
«Գերագույն ժողովրդական դատարանի պնդմամբ՝ հունվարի 29-ի առավոտյան Տյանցզին քաղաքի Երկրորդ աստիճանի ժողովրդական դատարանն ի կատար է ածել Լայ Սյաոմինի մահապատիժը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դատավճիռը հրապարակվել էր ավելի վաղ:
Զեկույցում չի հստակեցվել, թե ինչպես է իրականացվել մահապատժը, սակայն ասվում է, որ նրան թույլ են տվել մահից առաջ հանդիպել հարազատներին:
2018 թվականին Սյաոմինին կուսակցությունից հեռացրել են օրենսդրության և կուսակցական կարգապահությունը խախտելու համար:
Ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, նա մասնակցել է քաղաքական գործընթացներին, ծառայողական աստիճաններով առաջ է տարել առանձին անձանց, խոչընդոտել ստուգումների անցկացմանը:
Բացի այդ, նա ստացել է թանկարժեք նվերներ, խոշոր չափի գումարներ, ինչպես նաև յուրացրել է հանրային գույքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր