ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Քանյե Ուեսթն ամուսնալուծությունից առաջ Քիմ Քարդաշյանի տնից 500 զույգ կոշիկ է տարել
20:30, 04.02.2021 | mamul.am
24695 | 0

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից առաջ իրենց տնից վերցրել է իրեն պատկանող 500 զույգ կոշիկ, հաղորդում է Page Six հարթակը:
Աղբյուրը հայտնել է, որ Քանյե Ուեսթը վերցրել է ոչ թե բոլոր իրերը, այլ միայն մի քանիսը, այդ թվում՝ սպորտային կոշիկների իր մեծ հավաքածուն:
Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ նախապես լքել է Քալաբասասի առանձնատունը, որպեսզի նրա ամուսինը կարողանա վերցնել այն, ինչն անհրաժեշտ է:
Հունվարին մամուլում լուրեր էին հայտնվել Քիմի և Քանյեի ամուսնալուծության մասին: Փետրվարին երկրպագուները սկսեցին խոսել ամուսինների վերամիավորման մասին՝ Քիմ Քարդաշյանի հագին տեսնելով Քանյեի Yeezy ապրանքանիշի հողաթափերը, որը պատկանում է ռեփերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր