ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է քիմիական և կենսաբանական հարձակումների աճող սպառնալիքի մասին
16:45, 09.02.2021 | mamul.am
8430 | 0

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ որոշ երկրների կողմից հաստատված միջազգային նորմերի անտեսումն աշխարհում քիմիական և կենսաբանական հարձակումների սպառնալիք է ստեղծում: Այս մասին նա ասել է The Times թերթին տված հարցազրույցում։

«Գլոբալ առումով ես կարծում եմ, որ առկա է քիմիական կամ կենսաբանական գրոհի աճող սպառնալիք»,- պարզաբանել Է նախարարը։

Նրա խոսքով՝ հենց համացանցն է «արագացում տվել» ահաբեկչական խմբավորումներին և երկրների իշխանություններին, որոնք ձգտում են զբաղվել համապատասխան զինատեսակների մշակմամբ:

«Մտավախություն կա, որ որոշ պետություններ ընդունելի են համարում այս մեթոդի օգտագործումն՝ իրենց նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր