ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Չինաստանի և ԱՄՆ-ի բախումն աղետ կլինի ինչպես 2 երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»․ Սի Ցզինպին
14:15, 11.02.2021 | mamul.am
8149 | 0

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում հայտարարել է, որ 2 երկրների բախումն աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար:

Նրա խոսքով՝ Պեկինի և Վաշինգթոնի համագործակցությունը երկկողմ հարաբերություններում միակ ընտրությունն է։

«Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը շատ առումներով բարենպաստ է ինչպես ԱՄՆ-ի և Չինաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Չինաստանի և ԱՄՆ-ի բախումն աղետ կլինի ինչպես 2 երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Սի Ցզինպինը։

Նա ընդգծել է, որ չնայած որոշ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներին, կողմերը պետք է տարաձայնությունները լուծեն փոխադարձ հարգանքի հիման վրա և ձգտեն խուսափել սխալ հաշվարկներից ու դատողություններից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր