ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում՝ ընդհանրապես անհասանելի դարձել
00:50, 17.02.2021 | mamul.am
30851 | 0

Աղքատ երկրներում ապրող մարդիկ սննդամթերքի պակասի ռիսկի են ենթարկվում՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով: Այս մասին նախազգուշացնում են ՄԱԿ-ում, գրում է The Guardian-ը։
Գրեթե ամբողջ աշխարհում սնունդը թանկացել է, իսկ որոշ երկրներում՝ ընդհանրապես անհասանելի դարձել մարդկանց համար։ Այս տարի իրավիճակն ավելի բարդ է թվում, քան նախորդ տարի, նշել է 2021 թվականի պարենային համակարգերի գագաթնաժողովի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ագնես Քալիբաթան: Նա հավելել է, որ շատերի մոտ սպառվել են սննդամթերքն ու խնայողությունները։
Քալիբաթի կանխատեսումների համաձայն՝ COVID-19-ի և դրա տնտեսական հետևանքների դեմ պայքարը կարող է տևել առնվազն 5 տարի: Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ցածր մակարդակի վրա պահել գները և պահպանել մարդկանց համար ապրանքների մատչելիությունը:
Սննդամթերքի և հումքի համաշխարհային գները 2020 թվականին գերազանցել են վերջին 3 տարվա ռեկորդը։
Փորձագետները սննդամթերքի գների աճը չեն կապում բացառապես համաճարակի հետ, ինչը հիմնականում հանգեցրել է մատակարարումների որոշ ընդհատումների և ձգձգումների: Մասնագետների խոսքով՝ գնային դինամիկան կախված է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր