ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Իշխանությունները զգում են, որ հանրային վստահության լուրջ պակաս կա». Բորիս Նավասարդյան
11:45, 19.02.2021 | mamul.am
3935 | 0

«Մեր իշխանությունները զգում են, որ լուրջ պակաս կա հանրային վստահության և այդպիսի պայմաններում հանրությունից փորձում են պաշտպանվել, փոխարենը՝ փորձելու համագործակցել հանրության հետ»,- այսօր՝ «Հոդված 3»-ում քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու մասին Դատախազության ներկայացրած նախագծին:

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունն առաջարկում է քրեականացնել հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտության և վիրավորանքի պատասխանատվությունը, որը 2010-ից ապաքրեականացվել էր և խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

«Եթե խոսում ենք քրեականացման մասին, ես բավականին լուրջ կվերաբերվեի զրպարտության քրեականացման խնդրին. դա ինձ համար ընդունելի է, եթե զրպարտության սահմանումն օրենսդրությունում հիմնավորված է, մեզ մոտ այդպես չէ: Ինչ վերաբերում է վիրավորանքին, ապա ես կտրականապես դեմ եմ, որ այն քրեականացվի, քանի որ վիրավորանքը հիմնականում անձերի միջև հարաբերությունների ներքո պիտի դիտարկել, իսկ քրեականացումը միայն այն դեպքում պետք է թույլատրելի լինի, եթե պետական, ազգային շահերը վտանգող հանգամանքներ կան»,- ասաց Նավասարդյանը:

«Իշխանությունները զգում են, որ հանրային վստահության լուրջ պակաս կա». Բորիս Նավասարդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր