ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արքայազն Հարրին և Մեգանը չեն վերադառնա թագավորական ընտանիքի անդամների պարտականություններին
22:10, 19.02.2021 | mamul.am
8302 | 0

Սասեքսի դուքսն ու դքսուհին չեն վերադառնա բրիտանական արքայական ընտանիքի անդամների պարտականությունների կատարմանը. Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից, փոխանցում է BBC-ն։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է նաև որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչ՝ սոցիալական ծառայությունից հրաժարվելուն։
Բացի այդ, մոտ ժամանակներս արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մտադիր են հրաժարվել պատվավոր զինվորական կոչումներից, ինչպես նաև թագուհու հովանավորությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դուքսն ու դքսուհին սպասում են իրենց 2-րդ երեխային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր