ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 112 միլիոն դեպք է գրանցվել
15:05, 23.02.2021 | mamul.am
4308 | 0

Աշխարհի արդեն ավելի քան 112 միլիոն բնակիչ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 286 հազարը՝ վերջին օրվա ընթացքում, վկայում են Worldometers վիճակագրական կայքի տվյալները:
Փետրվարի 23-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 112 255 375 դեպք, որոնցից 87 776 470-ն ապաքինվել է, իսկ 2 484 826-ը՝ մահացել:
Վերջին 1 օրվա ընթացքում հաստատվել է վարակի 286 116 դեպք:
Վարակվածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը, որտեղ COVID-վարակվածների թիվը կազմում է 28,8 միլիոն: 2-րդ տեղում Հնդկաստանն է՝ 11 միլիոն դեպք, 3-րդում ՝ Բրազիլիան՝ 10,2 միլիոն վարակված։
Միացյալ Նահանգներում 5-օրյա սուգ է հայտարարվել կորոնավիրուսի զոհերի հիշատակին, որոնց թիվը երկրում գերազանցել է կես միլիոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր