ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իսպանիայի խորհրդարանը կքննարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը
23:20, 23.02.2021 | mamul.am
3901 | 1

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) կքննարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությունը: Այս մասին հայտնել Է Europa Press գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն, նախաձեռնությունն առաջարկվել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության կողմից, որը հանդես է գալիս այդ տարածաշրջանի անկախության օգտին: Նախաձեռնությունը կառավարությանը կոչ է անում «խթանել իրավական համակարգում սահմանված բոլոր փոփոխությունները, որպեսզի բոլոր մարդիկ իսկապես հավասար լինեն օրենքի առջև, հետևաբար, նույն պայմաններով պատասխանատվության ենթարկվեն արդարադատության առջև»:
Կատալոնական կուսակցությունը նաև հանդես է գալիս պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ին և թագավորական ընտանիքի մյուս անդամներին հատուկ արտոնություններից զրկելու օգտին:
Նախաձեռնության քվեարկությունը պետք է տեղի ունենա հինգշաբթի։ Ընդ որում, խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կմերժի «Ձախ հանրապետականների» առաջարկը։
Իսպանիայի Սահմանադրության 56.3-րդ հոդվածում ասվում է, որ «թագավորի անձն անձեռնմխելի է և ենթակա չէ պատասխանատվության»:
Միապետի անձեռնմխելիությունը սահմանափակելու շուրջ բանավեճը սաստկացել է այն սկանդալի ֆոնին, որի կենտրոնում հայտնվել է Խուան Կառլոս I-ը: Թագավորությունում, պետության նախկին ղեկավարի գործունեության հետ կապված 3 հետաքննություն է ընթանում: Անցած տարվա օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Խուան Կառլոս I-ը որոշել է լքել երկիրը: Հաղորդվում էր, որ նա գտնվում է ԱՄԷ-ում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր