ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններին
12:30, 24.02.2021 | mamul.am
7868 | 0

Ռուսական մամուլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» անգործունակության մասին հայտարարությանը։ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է, որ «նա պետք է պատասխանի՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10%-ով»:

РИА Новости-ն՝ անդրադառնալով Փաշինյանի հարցազրույցին նշել է, որ հակամարտության ընթացքում «Իսկանդերի» օգտագործման մասին նոյեմբերին հայտարարել էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Բայց, թե որ ուղղությամբ է կիրառվել համալիրը, նա չի հստակեցրել։
Ведомости-ն գրում է՝ «2016-ին Հայաստանը Ռուսաստանից առաջինն է ստացել «Իսկանդեր» հրթիռային համալիրները։ Դրանք ցուցադրվել են նույն տարվա սեպտեմբերին՝ երկրի անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ։ Այդ սպառազինումը Հայաստանը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա։ Համակարգի հիմնական նպատակն է ոչնչացնել հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերն, ինչպես նաև մինչև 500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Երևանը զինված է 280 կմ հեռահարություն ունեցող «Իսկանդեր» համալիրի տարբերակով»:
Interfax-ը մեջբերել է Մովսես Հակոբյանի՝ «Իսկանդերի» գործարկման մասին հայտարարությունը։
«Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ «Իսկանդեր»-ը գործարկվել է պատերազմի վերջին օրերին՝ Շուշի քաղաքի ուղղությամբ»,-գրում է լրատվամիջոցը։
РБК-ն գրել է՝ «Անցած տարի ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը սպառազինության մեջ ուներ առնվազն 16 հրթիռային համալիր՝ 8 «Էլբրուս», 4 «Տոչկա» և 4 «Իսկանդեր»»։ Մեջբերվել է նաև Մովսես Հակոբյանի այն խոսքերը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմն օգտագործել է «Իսկանդեր»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր