ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց
14:45, 24.02.2021 | mamul.am
3056 | 0

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այն հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ է և առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ, նախարարի խոսքով, դեռ ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որն ընթացքի մեջ է։ Հանձնաժողովի որոշմամբ՝ նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր