Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչաչյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ խոսել է իր վերջին աղմկահարույց հայտարարության մասին՝ «Պետությունն իրավունք ունի կրակելու», որը հանրային մեծ արձագանք ստացավ: Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե «չե՞ք զղջացել այդ արտահայտության համար», Քոչարյանը պատասխանել է՝ «Իհարկե ոչ: Ես էսօր էլ պարզաբանմամբ հանդես եկա դրա վերաբերյալ»: Ըստ Քոչարյանի՝ իր խոսքը մանիպուլացվել է, խեղաթյուրվել: Եթերի ընթացքում նա ընթերցեց իր խոսքերը՝ հարցնելով. «Էստեղ ի՞նչ կա չընկալելու»: Մանրամասները՝ տեսանյութում: |