ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թուրք գործընկերները շարունակում են պնդել, որ ՀՀ վարչապետը լավագույն տարբերակն է իրենց համար». Նաիրի Հոխիկյան
17:50, 26.02.2021 | mamul.am
3032 | 1

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021-ի հունվարի վերջին երբ մատնանշում էի Թուրքիայի իշխանության կողմից ՀՀ վարչապետին անվերապահ աջակցությունը, ֆաշիստական «Գորշ գայլերի» ներկայացուցիչների կողմից անձնական նամակներով դրական գնահատականները Նիկոլ Փաշինյանի մասին, շատերը կասկած էին հայտնում, թե հնարավոր չէ։ (Փաստ):

Թուրք գործընկերներն ու ծանոթ քաղաքական գործիչներն այսօր էլ շարունակում են անձնական շփումներում պնդել, որ ՀՀ վարչապետը լավագույն տարբերակն է իրենց համար, քանի որ նա ընդառաջ քայլ է անում Թուրքիայի տարածաշրջանային շահերի սպասարկման առումով, ինչը, ըստ թուրքական կողմի, շահեկան կլինի նաև Հայաստանի համար։

Դուք կարծում եք՝ Թուրքիայի ԱԳ նախարարը կամ նախագահի ներկայացուցիչը մտահոգվա՞ծ են Հայաստանի կայունությամբ, երբ 2021թ․ փետրվարի 25-ին հայտարարում են, թե աջակցում են ՀՀ ընտրված իշխանությանը։

Իրականում նրանց անհանգստացնում է սահմանի ճակատագիրը․ չէ՞ որ Թուրքիայի համար պատմական հնարավորություն է ստեղծվել՝ բացելով ՀՀ-ի հետ սահմանը՝ տնտեսական էքսպանսիայի ենթարկել մեզ և փաստացի գրավել երկիրն առանց զենքի՝ կարճ ժամանակում տարածաշրջանից հեռացնելով նաև ռուսական գործոնը։

2020թ․ դեկտեմբերից մինչև օրս ՀՀ իշխանության առնվազն 5 ներկայացուցիչների և նրանց հովանավորների հետ խոսել եմ այս մասին, մատնանշել հայկական պետականությանն սպառնացող վտանգները։ Այդ մարդկանց, սակայն, հետաքրքրում է միայն բիզնեսը և Հայաստան մտնող փողի քանակը, Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու հեռանկարը՝ առանց խորը հաշվարկելու, թե ինչի կարող է վերածվել երկիրը, եթե բոլոր առումներով անպաշտպան Հայաստանն այսօրվա մի քանի մլրդ-ի մուտքի համար բացվի Թուրքիայի առաջ։

Կրկնում եմ հազարերորդ անգամ՝ արդեն հրապարակային։ Թուրքիայի սահմանը վաղ թե ուշ կբացվի, բայց ո՛չ այսօր և ո՛չ այսօրվա պայմաններում։ Հասկանում եմ, որ Շուշին ու Հադրութը զոհաբերվեցին հենց դրա համար, որ հենց դա էր Թուրքիայի պահանջը՝ սահմանը բացելու և տնտեսական մեծ քանակի մուտքեր ապահովելու դիմաց։ Մեր երկրում մեծ քանակի փողի մուտքը, թուրքական կապիտալի շնորհիվ ստեղծվող աշխատատեղերը, ըստ ՀՀ իշխանության, կարող է մեղմացնել հանրային դժգոհությունը և ապահովել իրենց կառավարումը տևական ժամանակ։ Բայց այդ մարդիկ կա՛մ չեն հասկանում պետականությանն սպառնացող վտանգը, կա՛մ հասկանում են, բայց իրենց հետաքրքրում է միայն պոպուլիզմը և փողի քանակը։

Կուզեի հավատալ, որ չեն գիտակցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր