Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարություների վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչ արել։
«Ես ուշադիր հետևում եմ մեր անդամ-երկիր Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության ու պատասխանատվության կոչ եմ անում։
Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ՝ հասարակության քաղաքացիական ներկայացուցիչների մասնակցությամբ ու ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան։
Եվրոպայի Խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ՝ այս հարցում օգնություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։