Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 17:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և բեռնատար ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: |