ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը և դրա տակ ստորագրողներն իրենց դրել են Սահմանադրությունից դուրս». Արմեն Գրիգորյան
21:00, 28.02.2021 | mamul.am
5076 | 5

«Factor TV»-ի եթերում խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը և հայտարարության տակ ստորագրողներն իրենց ամբողջովին դրել են Սահմանադրությունից դուրս: Ըստ Գրիգորյանի, համաձայն ՀՀ Սահմանադրության, զինված ուժերին արգելվում է քաղաքականությամբ զբաղվել և այստեղ պետք է դնել վերջակետ, մինչդեռ շատ քաղաքական գործիչներ ու քաղաքական մեկնաբաններ փորձում են դնել ստորակետ և տալ Սահմանադրության սեփական մեկնաբանությունները: «Ստեղծված իրավիճակը պետք է քննարկել ամբողջովին Սահմանադրության տրամաբանության մեջ, որովհետև այլ կոնտեքստներում քննարկումը որևէ տեղ չի տանում, բոլորը պարտավոր են մնալ Սահմանադրության շրջանակներում, որպեսզի ճգնաժամը լուծվի»,- ասել է Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր