Սուրեն Պապիկյանի հայրը իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանջել է կամ հենց այսօր վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի վաղվա հանրահավաքին, գրում Mediaport-ը: «ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող մսի խանութի հաճախորդներին ստիպում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին: Ստեփանավանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող մսի խանութի հաճախորդներին, որոնք առանց գումար վճարելու միս են գնել (նիսյա), պարտադրում են կամ անմիջապես մարել իրենց պարտքերը, կամ վաղը մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Պապիկյանը հայրը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը։ Նշենք, որ խանութն աշխատացնում է անձամբ Սուրեն Պապիկյանի հայրը»,- հավելում է աղբյուրը: |