Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է Vivaro ընկերության անունը։ Ասում են Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի հանրահավաքի կոչից հետո, պետական ապարատից բացի, համատարած մարդահավաք են իրականացնում նաև իշխանություններին մոտ կանգնած մասնավոր մի շարք ընկերություններ, որոնցից ամենաակտիվներից մեկը Vivaro-ն է, որով վերջինի սեփականատերը ցանկանում է ցույց տալ իր հավատարմությունը իշխանություններին։ Ըստ լուրերի, վերջինը պարտավորվել է Մարտի 1-ի հանրահավաք-երթին ուղարկել 800 մասնակից։ |