ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել». համայնքների ղեկավարներ
17:45, 01.03.2021 | mamul.am
3689 | 1

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը և Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ում նույնաբովանդակ հայտարարություն են տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը Հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր