Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ: Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ուղղությունների մասին կհայտնի առավոտյան: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն: |