ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իրենց նեղ կուտոկից մարդիկ չպետք է գնան, մսաղաց է, որը նախատեսված է միայն սովորական ընտանիքների համար». Կարպիս Փաշոյան
19:35, 02.03.2021 | mamul.am
4022 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ կինս պատահաբար հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կնոջը։ Երկխոսությունը սկսվում է մոտավորապես այսպես․ «ինչի ա Կարպիսը գնացել, մսաղաց ա, չի՞ տեսել ինչ ա կատարվում»։
Երբ լսեցի էս պատմության մասին, իսկապես տեղս չէի գտնում, փաստորեն ընդամենը մեկ նախադասության մեջ արտահայտված է քպ-ական խաժամուժի վերաբերմունքը պետության նկատմամբ (չնչին բացառությամբ ՔՊ-ում էլ պարկեշտ մարդիկ կան)։ Այսինքն, իրենց նեղ կուտոկից մարդիկ չպետք է գնան, քանի որ մսաղաց է, իսկ մսաղացը նախատեսված է միայն սովորական ընտանիքների համար։
Ի դեպ այդ նույն պաշտոնյան Բաքուն գրավածի դեմքով երեկ Երևանի փողոցներում հա-հու էր անում, ծափահարում էր և ուրախանում։ Նրանց մարմնի վրա քերծվածք չկա, բայց ինչ քերծվածքի մասին է խոսքը, երբ դեմքներին բացակայում է նույնիսկ ամոթն ու ափսոսանքը։
Զուգահեռ իրականությունում մայրերը փորձում են ճանաչել իրենց որդիների անդամահատված մարմինները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր