Այսօր՝ ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ դատավորի թեկնածուներից Արմեն Հայկյանցին անձամբ չի ճանաչել և միայն ԱԺ-ում որպես դատավորի թեկնածու ներկայանալիս է ծանոթացել։ «Ճիշտ ա մյուս թեկնածուի հետ այդքան լավ հարաբերության մեջ չեմ եղել, այստեղ եմ ծանոթացել, բայց անկեղծ եմ ասում, սիմպատիաս շատ ա բռնել, իսկ մեր մյուս գործընկերոջը, երկար տարիների փորձ ունենալով, երաշխավորում եմ՝ որպես լավ իրավաբանի, լավ գիտակի։ Շատ դժվար կլինի ընտրություն կատարել, բայց, ցավոք սրտի, պետք է մեկին ընտրենք»,- ասաց պատգամավորը։ |