Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվեց՝ գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայության պատճառով։ դատական նիստի մեկնարկին, նույն գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը՝ որպես հիմնավորում բերելով իր պաշտպանյալի վատառողջ լինելու հանգամանքը։ Դատարանն ընդունեց միջնորդությունը և հետաձգեց նիստը։ |