ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ում ծնված երեխայի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ՝ մորից փոխանցված
23:15, 17.03.2021 | mamul.am
8518 | 0

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կորոնավիրուսի հակամարմիններ ունեցող երեխա է ծնվել, ում մայրը վարակի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ստացել: Այս մասին հայտնել է WPBF հեռուստաալիքը։
Ինչպես պարզաբանել են մանկաբույժներ Փոլ Գիլբերթն ու Չադա Ռուդնիքը, Փալմ Բիչ շրջանի բուժաշխատողը COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութ է ստացել հղիության 36-րդ շաբաթում։ Հունվարի վերջին նա աղջիկ է ունեցել, բժիշկներն անմիջապես երեխայից արյան անալիզ են վերցրել:
Գիլբերթի խոսքով, ստուգել են երեխայի պորտալարը՝ հասկանալու, թե արդյոք մորից հակամարմինները փոխանցվում են երեխային, ինչպես լինում է հղիության ընթացքում ներարկվող այլ պատվաստանյութերի դեպքում: Արդյունքում, երեխայի մոտ հակամարմիններ են հայտնաբերվել։
Բժիշկներն ընդգծել են, որ սա պատվաստումից հետո հակամարմիններով ծնված երեխայի մասին՝ աշխարհում առաջին հաղորդագրությունն է:
Ավելի վաղ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել էին, որ COVID-19-ը հաղթահարած հղի կանայք իրենց երեխաներին հակամարմիններ են փոխանցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր