ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Թրամփը գործարկել է սեփական կայքը
23:36, 30.03.2021 | mamul.am
6301 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեփական կայքն է գործարկել՝ իր կողմնակիցների հետ շփվելու համար։ Սեփական սոցիալական հարթակը գործարկելու՝ նրա ծրագրերի մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ։
ԱՄՆ-ի 45-րդ նախագահի կայքը կոչվում է 45office.com կայքը թույլ կտա «նամակներ, ժամանակացույցի և մամուլի հարցումներ ուղարկել» Թրամփին և նրա կնոջը՝ Մելանիային, գրում է Fox News-ը։
Կայքում նշվում է, որ ամուսինները նախընտրում են առցանց շփումը և խնդրում են փոստով որևէ նամակ ու նվեր չուղարկել:
Կայքի գլխավոր էջում ասված է, որ Դոնալդ Թրամփի գրասենյակը «ձգտում է պահպանել Թրամփի վարչակազմի հոյակապ ժառանգությունը»․ «քաղաքացիական և հասարակական ակտիվության միջոցով Դոնալդ Թրամփի գրասենյակը ձգտելու է իրազեկել, ուսուցանել և ոգեշնչել ամերիկյան հասարակության բոլոր շերտերին, քանի որ մենք իսկապես ձգտում ենք կառուցել Ամերիկայի մեծ ապագան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր