ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում հաստատել է Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը
20:08, 01.04.2021 | mamul.am
5054 | 0

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2020-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է արվում մարդու իրավունքներին առնչվող մի շարք ոլորտներին:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կատարած հանցագործություններին։

Նաև նշվել է Թուրքիայի ներգրավված լինելու փաստը․ «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994 թվականից ի վեր «անջատողականների» կողմից վերահսկվող 4 հարակից տարածքների նկատմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի ռեժիմը հանգեցրեց 3 լրացուցիչ շրջանի վերահսկողության խաղաղ փոխանցմանն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում»,- ասված է զեկույցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր