ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մարսի վրա հսկայական լիճ է հայտնաբերվել
00:36, 02.04.2021 | mamul.am
19327 | 0

ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի գիտնականները Մարսի վրա հնագույն լճի անհայտ տեսակ են հայտնաբերել։ Այս մասին ասվում է հետազոտական աշխատանքի զեկույցում։
Փորձագետները պարզել են, որ դա խառնարանային լիճ է, և պնդում են, որ հայտնագործությունը կօգնի ուսումնասիրել Կարմիր մոլորակի կլիման՝ դրա վաղ շրջանում:
Այս պահին այնտեղ ջուր չկա։ Ենթադրվում է, որ լիճը միլիարդավոր տարիներ առաջ է ցամաքել։
Հետազոտողների խումբը գլխավորում է փիլիսոփայության դոկտոր Բրաուն Բոութրայթը, նրա խոսքով՝ լճի հատակը վկայում է այն մասին, որ նախկինում այնտեղ առվակներ են հոսել, սակայն դեռևս դրսից ջրի մուտքի ջրանցքներ չեն հայտնաբերվել:


Բացի այդ, հայտնաբերվել են հետքեր, որոնք վկայում են գրունտային ջրերի ակտիվության մասին։
Դրանից ելնելով՝ հետազոտողները պնդում են, որ համակարգը կարող էր սնվել Մարսի վրա գտնվող սառցադաշտով։ Խառնարանի գագաթից ջուրը հոսել է ներքև՝ իր երկրաբանական հետքը թողնելով Մարսի մերկ հողի վրա։

Նշենք, որ լճի այս տեսակն էապես տարբերվում է նախկինում հայտնաբերված Գեյլից և Ջեզերոյից։ Մարսագնացների կողմից արված ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Կարմիր մոլորակի կլիման շատ ավելի տաք և խոնավ է եղել, քան Երկրի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր