ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ը Ռուսաստանից բացատրություն է պահանջել Ուկրաինայի հետ սահմանին «սադրանքների» համար
21:08, 06.04.2021 | mamul.am
4424 | 0

ԱՄՆ-ը, Ուկրաինայի սահմանների մոտ ռուս զինվորականների տեղաշարժերի մասին հաղորդումներց հետո, Մոսկվային խնդրել է պարզաբանել «սադրանքները» և պատրաստ է միջամտել իրավիճակին, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ուկրաինային վախեցնելու Մոսկվայի ցանկացած փորձով՝ անկախ այն բանից՝ դրանք տեղի են ունենում Ռուսաստանի տարածքում, թե Ուկրաինայի ներսում:

Նա հրաժարվել է ասել, թե արդյոք Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել հարևան նախկին Խորհրդային Հանրապետություն:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասել է մամուլի քարտուղարը:

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ռուսական զորքերի տեղաշարժը գնահատում է որպես Ուկրաինային վախեցնելու փորձ, Փրայսը պատասխանել է. «Իհարկե, ռուսները բավականին երկար ժամանակ փորձում են վախեցնել իրենց հարևաններին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր