ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Հայաստանում բնակչության թվաքանակը մինչև 2050 թվականը նվազելու է՝ 2 միլիոն 959 հազար մարդուց հասնելով 2 միլիոն 816 հազարի»․ Անի Սամսոնյան
20:12, 09.04.2021 | mamul.am
2626 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Իշխանության դեմոգրաֆիական շլացուցիչ ստերի մասին․
2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»:
Ինչպես միշտ մարդիկ ծափահարեցին այս շլացուցիչ գաղափարին, առանց հարցնելու՝ բա ո՞նց։
Մեկ տարի հետո՝ 2020 թվականին ոչ միայն չտեսանք 5 մլն-ի սկիզբը, այլև իշխանության տգետ և անպատասխանատու կառավարման հետևանքով մոտավորապես 4000 տղամարդ կորցրինք և հազարավոր կանանց զրկեցինք լիարժեք ընտանիք ունենալու երջանկությունից։ էլ չասեմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկրում սեռերի հավասարակշռության խախտման հետևանքով։
Ուզում եմ տեղեկացնել, որ հրապարակվել են ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումները, համաձայն որի Հայաստանում բնակչության թվաքանակը մինչև 2050 թվականը նվազելու է՝ 2 միլիոն 959 հազար մարդուց հասնելով 2 միլիոն 816 հազարի։ ՀՀ-ում գրանցվել է ծնելիության ամենացածր գործակիցը տարածաշրջանում։
Իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում բնակչությունը կաճի։
Սա ահազանգ է, որ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր