ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ակնկալիք չկա»․ գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են հանդիպումից
22:00, 09.04.2021 | mamul.am
2431 | 0

Անհետ կորած զինծառայողների, գերիների հարազատները, դուրս եկան ՊՆ շենքից։

Հիշեցնենք, որ ավելի քան 4 ժամ է՝ ընթանում էր ԳՇ պետի և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։

Ծնողները նշեցին, որ դժգոհ են հանդիպումից՝ հավելելով, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

«Ակնկալիք չկա իրենցից, ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց աշխատանքը չհասկացանք, թե որն էր»,– ասաց հարազատներից մեկը։ Նա նշեց, որ տիրող իրավիճակն անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը՝ «օդում կախված»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր