Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, արդեն քանի օր է՝ համացանցում ակտիվորեն շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը, որը նաև իմ ՖԲ-յան ընկերները անդադար ուղարկում են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունը։ Նամակների թիվը գնալով շատանում է, և ես որոշեցի այդ կապակցությամբ գրառում կատարել։ Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ էջը կեղծ է, ֆեյք է, ինչպես հիմա ընդունված է ասել, և ինձ հետ որևէ առնչություն չունի, բացի նկարից, որը երևի վերցրել են իմ էջից։ Հումորով մոտենալով նման «չարաճճիություններին»՝ պետք է նշեմ, որ հաճախ եմ նկատում իմ նկարով կամ իմ տվյալներով տարբեր էջեր՝ տարբեր կայքերում։ Հասկանում եմ, իհարկե, որքան հետաքրքիր է և գայթակղիչ է հանդես գալ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կերպարով կամ կեղծ էջերով, բայց երևույթը, ինչ խոսք, մերժելի է։ Սեռական առողջությունը նման հանրավտանգ հումորներ չի հանդուրժում։ |