Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմաստ փնտրելիս:
Խաչքար ժայռաբեկորի վրա (չափսերը` 5,3 * 3 մ), Շահմասուր, Խաչենագետի հովիտ, Արցախ:
Արձանագրությունը (հրապարակում եմ առաջին անգամ).
«Թիվ :ՈԼ: (1181)/: Յանուն Ա[ստուծո]յ, ես Խորեշահ/ կանգնեցի զխաչս ի բարեխաւս/ հոգոյ իմոյ եւ զաւակաց/ իմոց` բարեխաւս առ/ Ք[րիստո]ս: Աղաւթս յիշեցէք»»: