ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Դատախազությունը Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմել է ՌՈ
20:38, 12.04.2021 | mamul.am
3695 | 0

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու: Այս մասին հաղորդում է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը` վկայակոչելով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Այդ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թվականը 2500 անօդաչու թռչող սարք ձեռք բերել, հազարից ավելի ԱԹՍ-ները՝ մինչև 2020-ը, նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն Փաշինյանի կառավարությունը այդ ծրագիրը փոխել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր