Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելուն ՌԴ-ն կպատասխանի Վաշինգթոնի, Փարիզի և Լոնդոնի ուղղությամբ միջուկային հարվածով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Ուկրաինայի տարածք արևմտյան զորքերի ուղարկումը կհանգեցնի այդ երկրների ուղիղ ներգրավվածությանը պատերազմին, որի համար ստիպված կլինեն պատասխանել։ Համաշխարհային աղետ կսկսվի»,- ասել է նա: Մեդվեդևը նաև հիշեցրել է միջուկային զենքի կիրառման վարժանքներին՝ Ռուսաստանի գլխավոր շտաբի նախապատրաստման մասին։ |