ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կանադան ԼՂ պատերազմի պատճառով կասեցրել է ռազմական տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունը
15:04, 13.04.2021 | mamul.am
5753 | 0

Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական նշանակության տեխնոլոգիաների և ապրանքների Թուրքիա արտահանման թույլտվությունը, այս մասին հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն:

Կանադայի արտգործնախարարը փաստված է համարել Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում և չեղարկել Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործող արտոնագրերը։

«Դա հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանն ու Թուրքիայի հավաստիացումներին»,- նշված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր