ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում. ԱԱԾ աշխատակիցները բանակցում են գերիների հարազատների հետ
20:16, 13.04.2021 | mamul.am
2758 | 0

Այս պահին լարված իրավիճակ է Շիրակի մարզի մարզպետարանում: Գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են շենքի մուտքն ու չեն թողնում, որ աշխատակիցները, այդ թվում՝ մարզպետը, տուն գնան: Ոստիկանները փորձել են դուրս հանել նրանց՝ ուժ կիրառելով: Ոստիկանական գործողությունների արդյունքում կանանցից մեկը վնասվածքներ է ստացել. կանչով ժամանել են շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները: Տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի պատճառով կան գույքային վնասներ:

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները փորձում են բանակցել հարազատների հետ, որոնք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր