ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
11:54, 02.05.2024 | mamul.am
1381 | 2

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցիներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարթին և պատգամավոր Բարբարա Լիին։
Բացի այդ, կոչ է արվում Հայաստանին հատկացնել՝

- 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում,

- 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար,

- 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների համար,

- 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր