ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 518.61, EUR 630.16, RUB 7.24, GBP 733.68
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը Փաշինյանի ելույթին
20:12, 15.04.2021
7371 | 0

Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են ապրիլի 14-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Տարբեր կայքեր մեջբերումներ են կատարել նրա խոսքից։

Սակայն առավել շատ անդրադարձ եղել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ անվանելուն:

«Փաշինյանը Պուտինին Ֆրանսիայի նախագահ է անվանել»․ РИА Новости

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ շփոթվել է և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել Ֆրանսիայի նախագահ:

Ելույթի ժամանակ Փաշինյանը թվարկել է համաշխարհային առաջնորդների անունները, և այն բանից հետո, երբ նա նշել է Ֆրանսիայի նախագահի անունը, հայտարարել է Վլադիմիր Պուտինի անունը՝ հավելելով «Ֆրանսիայի նախագահ»:

Այլ կայքեր ևս անդրադարձել են սրան․ «Փաշինյանը շփոթվել է և Պուտինին անվանել Ֆրանսիայի նախագահ», գրում է РБК-ն։

«Փաշինյանը պատահաբար Պուտինին անվանել է Ֆրանսիայի նախագահ»- Iz.ru

«Փաշինյանը Պուտինին Ֆրանսիայի նախագահ է անվանել»-Москва24

«Փաշինյանը վրիպել է և Պուտինին անվանել Ֆրանսիայի նախագահ»- Газета.ru

Անդրադարձ է կատարվել նաև Փաշինյանի՝ հրաժարականի մասին հայտարարությանը․ «Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա ապրիլի վերջին»-Тасс

Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հրաժարական կտա ապրիլի վերջին 10 օրվա ընթացքում՝ խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

«Փաշինյանը նշել է իր հրաժարականի ժամկետները»-Лента.ru

«Վարչապետ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում»- Интерфакс

«Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում»- Коммерсанть

«Փաշինյանը նշել է հրաժարականի ժամկետները»- Iz.ru.

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր