ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քայքայվող դիակների մանրէները անձրևաջրերի հետ խառնվում են խմելու ջրին». Հովհաննես Հովհաննիսյան
15:40, 16.04.2021 | mamul.am
59561 | 0

Այսօր խորհրդարանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանում ունենալ դիակիզարաններ: «Հայաստանում սոցիալական անհավասարությունը շարունակվում է նաև մահից հետո: Մտեք գերեզմանատները և կտեսնեք: Գիտե՞ք, որ գերեզմանատների էսօրվա վիճակը սպառնում է մեզ էկոլոգիական, առողջապահական լուրջ խնդիրներով. օրինակ Զեյթունի գերեզմանատան տարածքի ներքևի մասում գտնվում է ջրամբար, որտեղից մենք ջուր ենք խմում, և էդ անձրևաջրերը գալով, էդ քայքայվող դիակների վրայից մանրէները տանելով, խառնվում են խմելու ջրին, որը խմում է մեր ազգաբնակչությունը, եթե համապատասխան ֆիլտրացիա չարվի: Բացի այդ, Երևանն ամբողջովին շրջապատված է գերեզմաններով»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այս թեման երկար տարիներ քննարկվել է, բայց մնացել է թղթի վրա: Նրա խոսքով՝ ոմանք ունեցել են հատուկ շահեր և ձեռնտու չի եղել խնդիրն այդ ճանապարհով լուծելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր