ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն»։ |