Քաղաքացիները փակել էին Արտաշատ-Երևան մայրուղին` փորձելով արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մուտքը մայրաքաղաք։ Ոստիկանության ուժերը ակցիայի մասնակիցներին հրելով բացեցին ճանապարհը և բերման ենթարկեցին կազմակերպիչներից ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի անդամ Գերասիմ Վարդանյանին։ Ոստիկանները պատ են կազմել ճանապարհի և ցուցարարների միջև՝ թույլ չտալով վերջիններին փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: |