ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +18 °C Վաղը`+21 °C
«Բայդենն անտեսել է Թուրքիայի սպառնալիքներն ու ճանաչել 1,5 միլիոն հայի կոտորածն այնպես ինչպես, որ կա». Ադամ Շիֆ
23:36, 24.04.2021 | mamul.am
8325 | 0

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը՝ նշելով որ նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների և ճշմարտության համար, այս օրը պատմական է.

«Նախագահ Բայդենն անտեսել է Թուրքիայի սպառնալիքներն ու ճանաչել 1,5 միլիոն հայի կոտորածն այնպես ինչպես, որ կա՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսպիսով նա անցյալում է թողել տասնամյակներ տևած ամոթալի լռությունը և իր նախորդների չիրականացրած խոստումներն ու խոսել ճշմարտության մասին:
Սա նշանակալի օր է հազարավոր ամերիկահայերի համար, ովքեր իրենց ողջ կյանքում աշխատել, պայքարել և աղոթել են ճանաչման համար, և ես ուրախ եմ, որ այդ հայտարարությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեռ կան ցեղասպանությունից փրկված մի քանի մարդիկ, որոնք դրա վկան են, թեև նրանց թիվը շատ քիչ է։ Դա տեղի է ունեցել նաև հայ ժողովրդի համար վտանգավոր շրջանում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ հայտարարեցին Արցախի դեմ։
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին՝ մենք կարող ենք վստահ լինել, որ ինչպես նախագահն, այնպես էլ Կոնգրեսը, միաձայն ասում են. «Մեզ այլևս երբեք չեն լռեցնի, և մենք երբեք չենք մոռանա»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր