ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գիտնականները հայտնաբերել են միկրոպլաստիկներից ազատվելու միջոցը
23:24, 02.05.2021 | mamul.am
10118 | 0

Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի միկրոկենսաբանները մանրէների միջոցով շրջակա միջավայրն աղտոտող միկրոպլաստիկից ազատելու միջոց են գտել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միկրոկենսաբանների թիմը մշակել է Pseudomonas aeruginosa կոչվող մանրէային բիոթաղանթ (մանրէաբանական ցանց): Այն ի վիճակի է որսալ և խմբավորել միկրոպլաստիկը՝ «ստիպելով» իջնել ջրի հատակ. Այն թույլ է տալիս որսալ միկրոպլաստիկի մասնիկներն ու վերամշակել այն։
«Միկրոպլաստիկի հետ աշխատելիս ամենամեծ խնդիրներից մեկը նման մանր մասնիկների հավաքումն է, որպեսզի հետագայում դրանք հնարավոր լինի քայքայել և հեռացնել շրջակա միջավայրից։ Սա, իրոք, նորարարական բացահայտում է աղտոտման խնդրի լուծման համար»,- ասել է Էդինբուրգի համալսարանի հետազոտող, դոկտոր Ջոանա Սադլերը:
Միկրոպլաստիկները պլաստիկ բեկորներ են՝ սովորաբար 5 միլիմետրից փոքր, դրանք կյանքի ընթացքում պատահաբար արտանետվում են շրջակա միջավայր: Օրինակ, միկրոպլաստիկներ հայտնաբերվել են մթերային տոպրակների կամ շշերի մեջ։
Միկրոպլաստիկները դժվար են ենթարկվում կենսաբանական քայքայման, ուստի դրանք պահպանվում են երկար ժամանակ և կուտակում են թունավոր քիմիական նյութեր: Այս պահին միկրոպլաստիկայի վերացման ունիվերսալ եղանակներ չկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր