ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Գնաճն ահագնանում է, դրական միտումներ չկան. «Փաստ»
09:24, 04.05.2021 | mamul.am
3686 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն ամեն ինչ վառ գույներով հրամցնելու տենդի մեջ անընդհատ ներկայացնում են թվեր, որոնք, ըստ տնտեսագետների մեծամասնության, իրականությունից շատ հեռու են: Մասնավորաբար, քաղաքացիներն ամեն օր շոշափելիորեն զգում են մեծ գնաճ, սակայն պաշտոնական թվերը բոլորիս համոզում են, որ մեր տեսածին ու մեր գրպանի վրա զգացածին չհավատանք:

«Երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նա միևնույն ժամանակ հավելեց, որ գնաճի տեմպերն անընդհատ մեծանում են: «Եթե դիտարկենք միտումները, գնաճը գնալով ահագնանում է, որովհետև 2020թ. հունվարից սկսած՝ մենք ամեն ամիս ունեցել ենք մինչև 1,5-1,8 տոկոսանոց գնաճ: Իսկ դեկտեմբերին գնաճի ցուցանիշը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 3,7 տոկոսի: Արդեն 2021թ. հունվարին ունեցանք 4,3, հետո՝ 4,8 տոկոս, ու գնալով այդ ցուցանիշն աճեց: Ակնհայտ է, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածների, մենք հիմա ամեն ամիս ավելի բարձր տեմպերով գնաճ ունենք: Հետևաբար, սա վկայում է, որ տնտեսությունում գնաճի առումով դրական միտումներ դեռ չկան»,- ասաց տնտեսագետը:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր