ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Հայփոստը շուրջ 4 անգամ թանկացրել է ծառայությունները
10:56, 04.05.2021 | mamul.am
12737 | 0

Վերջին օրերին լայն արձագանք են ստացել Հայփոստի հայտարարությունն այն մասին, որ «ակցիայի ժամկետն ավարտվել է և փոստային ծառայությունների արժեքը փոխվելու է»։

Այսօր արդեն Հայաստանի փոստային բաժանմունքներում քաղաքացիներն անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ Հայփոստի ծառայությունների արժեքն ավելացել է շուրջ 4 անգամ։

Ասում են, որ փոստային հասարակ նամակի առաքման արժեքը 70 դրամից դարձել է 230 դրամ, իսկ նույն ծառայության պատվիրված տեսակը 120-ից դարձել է 290 դրամ։

Համաձայն տեղեկությունների, այս համամասնությամբ ավելացել է ծառայությունների արժեքն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր