ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բիլ և Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո
12:24, 04.05.2021
4458 | 0

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին։ Նրանց համատեղ հայտարարությունը հայտնվել է միլիարդատիրոջ Twitter-ում։

Բիլը և Մելինդան ասել են, որ նման որոշում են կայացրել երկար մտորումներից հետո: Նախկին ամուսինները կշարունակեն միասին աշխատել իրենց հիմնած բարեգործական հիմնադրամում։

Բիլն ու Մելինդան ծանոթացել են 1987-ին: Այդ ժամանակ Մելինդան Microsoft-ում աշխատել է որպես վաճառքի բաժնի մենեջեր։ Զույգն ամուսնացել է 7 տարի անց՝ 1994-ին։

Նրանք 3 երեխա ունեն՝ Ջենիֆեր Քեթրինը, Ռորի Ջոնը և Ֆիբի Ադելը։

Ամուսնալուծության ֆինանսական կողմը զույգը չի բացահայտել։

Ըստ Forbes-ի՝ Բիլ Գեյթսը՝ 124 միլիարդ դոլար կարողությամբ 4-րդ տեղն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: 2020-ի արդյունքներով՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում Մելինդա Գեյթսը 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր