ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Սուտը զենք է». Զարուհի Փոստանջյան
15:24, 05.05.2021 | mamul.am
2924 | 0

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը՝ իր որդին՝ Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը), 44-օրյա պատերազմի ժամանակ իբրև կամավոր զորակոչվել և մասնակցել է առաջնագծում ռազմական գործողություններին:

Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել է ինչ-որ «խրամատաբջիջում» ևս մեկ զինծառայողի հետ, որն այդ ժամանակ զոհվել է, իսկ Աշոտիկը մնացել է ողջ՝ առանց որևէ քերծվածք ստանալու:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ստել է` խոստացել է լինել անկեղծ և ճշմարիտ, սակայն գործել է իր այդ խոստմանը հակառակ:

Հիմք ընդունելով այն բոլոր ապացույցները, որոնք հրապարակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) Արցախում գտնվելու վերաբերյալ, որոնք փաստում են, որ նա առաջնագծում`«խրամատաբջիջում» չի եղել:

Հիմք ընդունելով նաև առկա պահանջը ևս մեկ անգամ հաստատելու, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր սովորության, ստել է, ներկայացնում եմ հետևյալ հարցերը և պատասխանները.

1. Հարց` ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում՝ «խրամատաբջիջում»:

- Պատասխան՝ նման իրավական հիմք գույություն չունի:

2. Հարց` ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով է` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) զորացրվել ռազմաճակատից:

- Պատասխան՝ այս մասին տեղեկատվություն գոյություն չունի:

3. Հարց` արդյո՞ք կա անձը, ո՞վ է եղել Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ երբեք չի հրապարակվել:

-Պատասխան՝ հայտնի չէ:

4. Հարց` որտե՞ղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը:

-Պատասխան՝ հայտնի չէ:

5. Հարց` քանի՞ օր է Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում` «խրամատաբջիջում»:

-Պատասխան՝ այս մասին չկա ապացույց:

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) գտնվելու վերաբերյալ առկա ապացույցներ են նրա՝ ոչ առաջնագծում` «խրամատաբջիջում», գտնվելու լուսանկարները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր