ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանը միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը
14:16, 05.05.2021 | mamul.am
3642 | 0

Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը որոշում է կայացրել քաղաքական ուղին շարունակել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝ ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետեւ գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և անտարբերության է մատնել Սյունիքը։ Այս կուսակցության կորիզը Սյունիքի համայնքապետերն են, և այն նպատակ ունի վերածնելով Սյունիքը՝ այն տարածի ամբողջ Հայաստանում»,-ասաց Ա. Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր