Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը դատի էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշվում էր, որ հայցվորը պահանջում է «հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնել, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել»: |