Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է գերմանացի փաստաբանների հայտարարությունը՝ ըստ որի բելառուսական իշխանությունները հանցագործություններ են իրականացրել մարդկության դեմ: «Թող Մեծ Բրիտանիան ելույթ ունենար, Ամերիկան, Ֆրանսիան։ Բայց ոչ ֆաշիզմի ժառանգները։ Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք։ Այն բանի համար, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- ասել է Լուկաշենկոն։ Լուկաշենկոն հավելել է, որ եթե իրեն դատեն, ապա պետք է դատեն նաև մի շարք այլ առաջնորդների: Մասնավորապես, նա հիշեցրել է Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաները ցրելու, ԱՄՆ-ում Կապիտոլիումի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների և այլ պետություններում նման իրադարձությունների մասին, որոնք, դարձել են մարդկանց մահվան պատճառ: |